301Armat-ը առաջարկում է ժամանակակից և արդյունավետ առցանց հայերեն դասընթացներ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար։ Դասերը հարմար են թե՛ սկսնակների, թե՛ միջին և բարձր մակարդակ ունեցողների, ինչպես նաև ընտանեկան միջավայրում հայերենը յուրացրած անձանց համար։
Ոչ։ Դուք կարող եք սկսել զրոյից։ Մենք ունենք սկսնակների համար ծրագրեր, ինչպես նաև դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել խոսակցական հայերենը, արտասանությունը և ինքնավստահությունը խոսքում։
Դասերը անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով Zoom հարթակում։ Որակավորված ուսուցիչները ապահովում են բանավոր խոսքի զարգացում, աստիճանական առաջընթաց և մշտական հետադարձ կապ։
Մեր ինտենսիվ մեթոդը զուգակցում է կենդանի հաղորդակցությունը, լսողական ու դիտողական վարժությունները և առօրյա-խոսակցական թեմաները։ Սա հնարավորություն է տալիս կարճ ժամանակում տիրապետել հայերենին և վստահ հաղորդակցվել տարբեր իրավիճակներում
Այո։ Կարող եք ընտրել փոքր խմբային դասեր շփման և մոտիվացիայի համար, կամ
անհատական դասեր՝ ձեր կոնկրետ նպատակներին հասնելու և առավել արագ առաջընթաց գրանցելու համար։
Այո՛։ Մեր ուսուցիչները փորձառու են սկսնակների և ամաչկոտ սովորողների հետ աշխատելու գործում։ Միջավայրը ջերմ է, աջակցող և չկաշկանդող։
Բացի հայոց լեզվնից՝ մենք առաջարկում ենք դասընթացներ հայոց պատմության, մշակույթի, արվեստի և ստեղծագործականությունը զարգացնող դասընթացներ։
Դասընթացների տևողությունը 3-ից 12 ամիս է՝ կախված աշակերտի մակարդակից և նպատակներից։ Սովորաբար դասերն անցկացվում են շաբաթական 2 անգամ ճկուն ժամանակացույցով։
Հարկավոր է համակարգիչ կամ պլանշետ, տեսախցիկ, խոսափող և կայուն ինտերնետ կապ՝ աշխարհի ցանկացած կետից հայերեն սովորելու համար։
Այո՛։ Կարող եք գրանցվել անվճար փորձնական առցանց դասի և ծանոթանալ մեր ուսուցիչներին, մեթոդաբանությանը և դասերի ձևաչափին։
Այո՛։ Մեր ուսանողները միանում են ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից և աշխարհի տարբեր երկրներից։
Սեղմե՛ք «Սկսիր սովորել հիմա», ընտրե՛ք Ձեր մակարդակը, տարիքային խումբը և նախընտրած ժամանակացույցը, և սկսե՛ք Ձեր ուսումնառությունը 301Armat-ի հետ։
Speak Up-ը երեխաների, դեռահասների և մեծահասակների հայերեն հաղորդակցման առցանց ակումբ է՝ խոսքը զարգացնելու, արտասանությունը բարելավելու և ինքնավստահ խոսելու համար։
Հարմար է սկսնակների, ընտանեկան միջավայրում հայերենը յուրացրած անձանց, ինչպես նաև նրանց համար, ովքեր հասկանում են հայերեն, բայց ցանկանում են ավելի սահուն խոսել։
Կենդանի բանավոր խոսքը ուսուցչի և խմբի հետ, առօրեական թեմաները, չկաշկանդող մթնոլորտը լավագույն միջոցներն են խոսակցական հայերեն սերտելու համար։
Այո՛։ Մեր առցանց արտ-թերապիայի դասընթացը նախատեսված է երեխաների, դեռահասների և մեծահասակների համար։ Այն նպաստում է հուզական ինտելեկտի զարգացմանը, ինքնարտահայտմանը և հոգեբանական հավասարակշռությանը ստեղծագործական առաջադրանքների և մասնագետի ուղորրդման միջոցով։
Արմատ © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Պատրաստումը և սպասարկումը՝ Codeart
Միացիր մեր փորձնական դասին