Հայերեն սովորելու ժամանակակից մեթոդ․ բանավոր խոսք առաջին դասից

Լեզվի ավանդական ուսուցումը հաճախ սկսվում է երկար քերականական բացատրություններից և անգիրներից։ Արդյունքում շատերը գիտեն կանոնները, բայց դժվարանում են խոսել։ Ժամանակակից մեթոդը գործում է այլ կերպ՝ հատկապես հայերեն սովորելիս։ Այն առաջնահերթ է դարձնում բանավոր խոսքը հենց առաջին դասից, որպեսզի հաղորդակցման հմտությունները ձևավորվեն արագ, իսկ վստահությունը շարունակաբար աճի։

Ի՞նչ է նշանակում “ժամանակակից մեթոդ” 301Armat-ում

301Armat-ում առաջնահերթությունը տրվում է բանավոր խոսքին (speaking-first)։։ Առաջին դասից աշակերտները աշխատում են հաճախ գործածվող բառ-բառակապակցությունների ու թեմատիկ երկոսությունների վրա։ Քերականությունը դիտարկվում է ճիշտ  և բնական խոսքի համար օժանդակ գործիք։

Պրակտիկա առաջին օրից․ ի՞նչ են անում սովորողները

Աշակերտները միայն լսողի դերում չեն, այլ՝

  • սովորում են վարել կարճ, թեմտիկ երկխոսություններ (ողջույն, ծանոթություն, առօրյա իրավիճակներ),
  • կատարելագործում են արտասանությունը ուսուցչի օգնությամբ,
  • նոր սերտած բառերը անմիջապես կիրառում են նախադասություններում,
  • լսում են կենդանի խոսք և սովորում ճիշտ արձագանքել։

Այս ձևաչափը օգնում է ոչ միայն հասկանալ հայերենը, այլ նաև հայերեն անկաշկանդ արտահայտվել։

Ինչպե՞ս է մեր ձևաչափը օգնում ձեզ հաջողել (և ինչո՞ւ է “նոր սերնդի” ուսուցում)

Մերօրյա աշակերտին պետք է ոչ միայն գիտելիք, այլ նաև հմտություններ, վստահություն, ճկուն մտածողություն և հաղորդակցում։ Բանավոր խոսքի վրա հիմնված ուսուցումը՝

  • օգնում է սխալվելու վախից ձերբազատվել (սխալը դառնում է առաջընթացի մաս),
  • ձևավորում է խոսքի “մկանային հիշողություն”,
  • ամրապնդում է հիշողությունը՝ կիրառելով բառապաշարը ճիշտ համատեքստում,
  • պահպանում է մոտիվացիան, քանի որ արդյունքը տեսանելի է։

Երեխաների, դեռահասների և մեծահասակների համար

  • Երեխաները լավագույնս սովորում են փոխգործակցության միջոցով․ բանավոև խոսքը լարում է ուշադրությունը։
  • Դեռահասները վստահություն են ձեռք բերում առօրեական թեմաների և կապակցված խոսքի շնորհիվ։
  • Մեծահասակները գնահատում են արդյունավետությունը՝ հստակ նպատակներ, կիրառելի խոսքային կառույցներ և արագ հետադարձ կապ։

Առցանց ձևաչափ՝ կենդանի խոսքի համար

Դասերը անցկացվում են Zoom կամ Google Meet հարթակներում փոքր խմբերով կամ անհատական։ Սա ենթադրում է ավելի շատ խոսելաժամանակ յուրաքանչյուր աշակերտի համար և ավելի անհատական մոտեցում։

Փորձե’ք ժամանակակից մեթոդը ինքներդ: Գրանցվե՛ք 301Armat-ի անվճար փորձնական դասին և սկսե՛ք խոսել առաջին իսկ դասից։

Միացիր մեր փորձնական դասին

Ուղարկելով այս ձևաթուղթը՝ Դուք համաձայնվում եք մեր ընկերությունից ստանալ զանգեր և հաղորդագրություններ։
Armat
Գաղտնիության վերաբերյալ ակնարկ

Այս կայքը օգտագործում է cookie-ներ, որպեսզի մենք կարողանանք ձեզ տրամադրել հնարավոր լավագույն օգտագործողի փորձը: Cookie-տեղեկատվությունը պահվում է Ձեր զննարկիչում և կատարում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Ձեզ ճանաչելը, երբ Դուք վերադառնում եք մեր կայք և օգնելը մեր թիմին հասկանալ, թե կայքի որ բաժիններն եք համարում ամենահետաքրքիրն ու օգտակարը: