Նոր սերնդի հաջողությունը միայն գնահատականներով չի չափվում։ Կարևոր են նաև ինքնաճանաչումը, զգացմունքների կառավարումը և վստահ որոշումներ կայացնելը։ 301Armat-ի առցանց արտ-թերապիայի դասընթացը օգնում է երեխաներին, դեռահասներին և մեծահասակներին զարգացնել այս հմտությունները ստեղծագործական աշխատանքի և աջակցող մասնագետի ուղորդման միջոցով։
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում մասնակիցները կատարում են ուղղորդված ստեղծագործական առաջադրանքներ, որոնք օգնում են՝
- ճանաչել ու անվանել զգացմունքները,
- առանց մտավախության արտահայտել մտքերն ու ապրումները,
- զարգացնել կենտրոնացումը և ճկուն մտածողությունը,
- ամրապնդել ինքնավստահությունն ու հաղորդակցման հմտությունները։
Ժամանակի ընթացքում մասնակիցները ավելի լավ են հասկանում իրենց ներքին մղումները, ինչը օգնում է ավելի հանգիստ հաղթահարել դպրոցական ծանրաբեռնվածությունը, շփումը և սթրեսային իրավիճակները։ Ստեղծագործական աշխատանքը զարգացնում է տարբեր լուծումներ գտնելու կարողությունը․ կարևոր հմտություն ժամանակակից մտածողության և հաջողության համար։ Շատերը նշում են, որ կանոնավոր մասնակցությունից հետո ավելի հեշտ են արտահայտվում և զգում են ներքին հավասարակշռություն։
Երեխաների պարագայում դասընթացը նպաստում է երևակայության, ուշադրության և “զգացմունքների բառապաշարի” զարգացմանը, ինչը կարևոր նախապայման է սովորելու և շփվելու համար։
Դեռահասների համար այն դառնում է ինքնությունը հասկանալու, սթրեսը կառավարելու և կայունություն ձևավորելու գործիք։
Մեծահասակների համար՝ ինքնատիրապետում, ներհայեղոցություն և խնդիրների հնարամիտ լուծում աշխատավայրում և ընդհանրապես կյանքում։
Դասերն անցկացվում են առցանց (անհրաժեշտության դեպքում Zoom/Google Meet-ի կիրառմամբ), հետևաբար սփյուռքից մասնակցությունը խնդիր չէ։։
Ծանոթացե՛ք արտ-թերապիայի ծրագրին և գրանցվե՛ք առցանց՝ հնարավորության դեպքում սկսելով փորձնական հանդիպումից։