Վերջին թարմացում՝ 7.12.2025
1. Ներածություն
301Armat-ը («մենք», «մեզ», «մեր») պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները և հարգել Ձեր գաղտնիությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, փոխանցում (կամ բացահայտում) և պաշտպանում Ձեր անձնական տեղեկությունները մեր լեզվի ուսուցման առցանց ծառայություններից («Ծառայություն») օգտվելիս։
Օգտվելով մեր Ծառայությունից՝ դուք համաձայնում եք այստեղ նկարագրված գործելակերպին։
2. Տվյալների վերահսկող և կապի տվյալներ
- Տվյալների վերահսկող՝ 301Armat (Ավետիսյան Լուսինե Հրանտի)
- Հասցե՝ Քըրք Քըրքորյան փողոց 6, Երևան 0038, Հայաստան
- Գաղտնիության հարցերին արձագանքող էլ․ փոստ՝ [email protected]
3. Ինչպիսի անձնական տվյալներ ենք հավաքում
- Հաշվի/գրանցման տվյալներ՝
- Անուն, էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ
- Ժամային գոտի, ինտերֆեյսի նախընտրելի լեզու
- Հեռախոսահամար (ըստ ցանկության)
- Աշակերտի պրոֆիլի տվյալներ՝
- Անուն, պրոֆիլի լուսանկար (ըստ ցանկության)։
- Ծառայության օգտագործման տվյալներ՝
- Դասերի պատմություն, ժամանակացույցի տվյալներ
- IP հասցե, բրաուզերի տեսակ, սարքի նույնացուցիչներ
- Cookie-ներ և հետևման տվյալներ
- Վճարումներին վերաբերող տեղեկություն
- Գործարքի տվյալներ (գումար, ամսաթիվ)
- Վճարման եղանակի մետատվյալներ
- 301Armat-ը չի պահպանում բանկային քարտերի ամբողջական համարները։ Վճարումները մշակվում են անվտանգ երրորդ կողմի վճարային ծառայությունների միջոցով։
- Դասերի տվյալներ
- Չաթի հաղորդագրություններ, վերբեռնված նյութեր
- Ձայնագրություններ ու տեսագրություններ միայն այն դեպքում, երբ միացված է ձայնագրումը և տրված է հստակ համաձայնություն
- Հաղորդակցություն՝
- Էլեկտրոնային նամակներ, աջակցության հարցումներ, հետադարձ կապ
- Դրական կամ բացասական կարծիքներ (կամավոր տրամադրման դեպքում)
4. Տվյալների մշակման իրավական հիմքերը
Կախված Ձեր գտնվելու վայրից (օրինակ՝ ԵՄ GDPR), 301Armat-ը մշակում է տվյալները հետևյալ հիմքերով՝
- Պայմանագրի կատարում
- Համաձայնություն
- Օրինական շահեր (օր․՝ խարդախության կանխարգելում, ծառայության բարելավում)
- Իրավական պարտավորություններ (հարկային, հաշվապահական)
5. Ինչպես ենք օգտագործում Ձեր տվյալները
Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները՝ Ծառայության տրամադրման, պահպանման և բարելավման, հաշիվների կառավարման, ժամանակացույցի և դասերի կազմակերպման, վճարումների մշակման և խարդախության կանխարգելման, օգտատերերի հետ հաղորդակցման (աջակցություն, հիշեցումներ, թարմացումներ), Ձեր տյալների օգտագործման վերլուծության, դրական կարծիքների հրապարակման (համաձայնությամբ), ինչպես նաև իրավական և կարգավորող պահանջների կատարման համար։
6. Տվյալների փոխանցում և բացահայտում
301Armat-ը չի վաճառում անձնական տվյալներ։ Մենք կարող ենք փոխանցել սահմանափակ անհրաժեշտ տվյալներ՝ ծառայություն մատուցողներին (վճարումներ, հոստինգ, անալիտիկա), ուսուցիչներին կամ աշակերտներին՝ Ծառայության շրջանակում (օր․՝ պրոֆիլի տվյալներ), պետական մարմիններին՝ օրենքով պահանջվելու դեպքում, ինչպես նաև բիզնես գործընկերներին՝ միայն անհրաժեշտության դեպքում և համապատասխան պաշտպանությամբ։
7. Տվյալների պահպանման ժամկետ
Մենք պահպանում ենք անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ծառայության տրամադրման կամ իրավական պահանջների կատարման համար։ Հաշվի փակման կամ երկարատև անգործության դեպքում տվյալները ջնջվում կամ անանունացվում են, բացառությամբ դեպքերի, երբ պահպանումը անհրաժեշտ է իրավական համապատասխանության, վեճերի լուծման կամ խարդախության կանխարգելման համար։
8. Անվտանգություն
Մենք կիրառում ենք համապատասխան վարչական, տեխնիկական և կազմակերպական միջոցներ անձնական տվյալների պաշտպանության համար։ Սակայն տեղեկության փոխանցման կամ պահպանման ոչ մի մեթոդ լիովին անվտանգ չէ։
9. Ձեր իրավունքները
Կախված Ձեր տարածաշրջանի օրենսդրությունից՝ դուք կարող եք ունենալ հետևյալ իրավունքները՝ մուտք Ձեր տվյալներ, սխալների ուղղում, տվյալների ջնջման պահանջ, մշակման սահմանափակում կամ առարկում, տվյալների փոխանցելիություն, համաձայնության հետկանչ, բողոք ներկայացնել վերահսկող մարմնին։
Կապ՝ [email protected]։
10. Միջազգային փոխանցումներ
Եթե անձնական տվյալները փոխանցվում են Ձեր երկրից դուրս, 301Armat-ը ապահովում է համապատասխան պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ Ստանդարտ պայմանագրային դրույթները կամ համարժեք միջոցներ։
protections.
11. Cookie-ներ
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ կայքի հիմնական գործառույթների ապահովման, աշխատանքի վերլուծության, օգտատիրոջ փորձառության բարելավման, ինչպես նաև մարքեթինգային նպատակների համար (միայն համաձայնությամբ)։
12. Քաղաքականության փոփոխություններ
Մենք կարող ենք պարբերաբար թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Թարմացումները կհրապարակվեն կայքում «Վերջին թարմացում» նշումով և նոր ամսաթվով։ Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք էլեկտրոնային փոստով։
13. Կապ
Գաղտնիության կամ տվյալների հարցումների համար՝
Էլ․ փոստ՝ [email protected]
Հասցե՝ Քըրք Քըրքորյան փողոց 6, Երևան 0038, Հայաստան