Մեր մասին

Ես արտերկրում ապրող հայ եմ և լավ գիտեմ, թե ինչ կարելի է զգալ, երբ մայրենի լեզուն բացակայում է առօրյա կյանքից։ Ես ստեղծեցի 301Armat-ը ոչ միայն որպես առցանց դպրոց, այլ որպես կապ մեր արմատների հետ, ինձ համար, իմ երեխաների և սփյուռքում ապրող բոլոր նրանց համար, ովքեր ուզում են, որ հայերենը լինի իրենց կյանքի մի մասը։

301Armat-ի առաքելությունը ավելի մեծ է, քան պարզապես հայերեն սովորեցնելը․ նպատակը լեզվի, պատմության և արվեստի միջոցով ուժեղ սերունդներ դաստիարակելն է, որպեսզի արտերկրում մեծացող յուրաքանչյուր երեխա զգա իր արմատները, հպարտությունը և կապը հայկական մշակույթի հետ։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ, հատկապես՝ արտերկրում մեծացող յուրաքանչյուր երեխա, դառնա առավել ուժեղ և բանիմաց։

Այս դպրոցը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հայերենը դարձնել իրենց կյանքի մի մասը։ Մեր նպատակը պարզ է․ ուսուցումը դարձնել հասանելի, կառուցվածքային և հաճելի երեխաների, պատանիների և մեծահասակների համար՝ անկախ բնակության վայրից։

Ես ընտրել եմ ուսուցիչների, որոնք ոչ միայն բարձրակարգ մասնագետներ են, այլ նաև ջերմ, ստեղծագործ ու ներգրավող։ Կենդանի առցանց դասերի, ինտերակտիվ գործիքների և առօրեական խոսակցության միջոցով նրանք կօգնեն խոսել վստահ և զգալ լեզուն ու մշակույթը իրենց տանը։

Ինչի՞ն ենք հավատում

  • Հայերեն սովորելը պարզապես դասեր չէ․ այն ինքնություն է, շարունակություն և սերունդների միջև ամուր կապ։
  • Արտերկրում ապրելը չպետք է նշանակի կորցնել լեզուն կամ հայկական մշակույթի հետ կապը։ Մեր առաքելությունն է օգնել ընտանիքներին հայերենը պահել օջախում՝ անկախ երկրից կամ ժամային գոտուց։
  • Վստահության գրավականը բանավոր խոսքն է․ լավագույն արդյունքը գրանցվում է, երբ ուսանողները խոսում են հայերեն առաջին իսկ օրից իրենց աջակցող միջավայրում։
  • Հայկական մշակույթը արժեք է, որն արժե տարածել․ երեխաները, դեռահասներն ու մեծահասակները (հայ լինեն, թե ոչ) արժանի են հասանելիություն ունենալու մեր խոր ու յուրահատուկ ժառանգությանը։
  • Յուրաքանչյուր հայ երեխա պետք է հնարավորություն ունենա դառնալու առավել ուժեղ ու բանիմաց՝ վստահ լեզվի, արմատների և ինքնության վրա։
  •  

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հայերենի առցանա դասեր երեխաների, դեռահասների և մեծահասակների համար՝ նախնական մակարդակից մինչև միջին և բարձր մակարդակներ
  • Դասեր՝ փոքր խմբերով (3–5 աշակերտ), և անհատական դասեր (1:1)՝ ճկուն ժամանակացույցով, տարբեր ժամային գոտիների համար
  • Speak Up — հայերեն հաղորդակցման ակումբ` առօրեական երկխոսություններով կանոնավոր բանավոր խոսքի, վստահության և սահուն խոսքի զարգացման ու  նոր մարդկանց հետ ծանոթանալու համար
  • Հայոց պատմության՝ առցանց դասընթաց ՝ հասկանալու կարևոր իրադարձությունները, կերպարները և այն, թե ինչպես է ձևավորվել հայ ինքնությունը
  • Ստեղծագործական և անձնական զարգացման ծրագրեր՝ առցանց արտ-թերապիա և արվեստի պատմություն՝ հուզական ինտելեկտի, ինքնարտահայտման և մշակութային գիտակցման համար
  • Ժամանակակից, արդյունքակենտրոն մեթոդաբանություն՝ պատկերներ, խաղեր, պատմություններ, երկխոսություններ և առօրեական բանավոր խոսք, որպեսզի հայերենը ոչ միայն հասկացվի, այլ կիրառվի
  • Աջակցող գլոբալ համայնք սփյուռքի ընտանիքների և ամբողջ աշխարհի սովորողների համար, ովքեր ցանկանում են սովորել հայերեն առցանց և դարձնել այն իրենց առօրյայի մասը

Միացիր մեր փորձնական դասին

Ուղարկելով այս ձևաթուղթը՝ Դուք համաձայնվում եք մեր ընկերությունից ստանալ զանգեր և հաղորդագրություններ։
Armat
Գաղտնիության վերաբերյալ ակնարկ

Այս կայքը օգտագործում է cookie-ներ, որպեսզի մենք կարողանանք ձեզ տրամադրել հնարավոր լավագույն օգտագործողի փորձը: Cookie-տեղեկատվությունը պահվում է Ձեր զննարկիչում և կատարում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Ձեզ ճանաչելը, երբ Դուք վերադառնում եք մեր կայք և օգնելը մեր թիմին հասկանալ, թե կայքի որ բաժիններն եք համարում ամենահետաքրքիրն ու օգտակարը: