Եթե սկսում եք հայերեն սովորել առցանց, ամենաարագ առաջընթացը կարելի է գրանցել այն ժամանակ, երբ սովորում եք ամենօրյա, հաճախ օգտագործվող բառերը։ Այս ցանկը կազմված է 301Armat-ի սկսնակների ծրագրի տրամաբանությամբ․ պարզ, կիրառելի բառապաշար, որպեսզի սկսեք խոսել հենց առաջին քայլերից։
Ծանոթագրություն։ Ժամանակակից հայերենը ունի երկու ճյուղ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Ստորև ներկայացված բառերը արևելահայերեն են, ուստի որոշ բառերի ուղղագրությունն ու արտասանությունը կարող է փոքր-ինչ տարբերվել արևմտահայերեն տարբերակներից։
Ներկայացնում ենք ամենատարածված բառերն ու բառակապակցությունները։
1) Բարև՛ (Barev)
Արտասանություն: բա-րէ՛վ
Օրինակ: Բարև, Անահիտ։
2) Շնորհակալություն (Shnorhakalutyun)
Արտասանություն: շնո-րա-կա-լու-թյո՛ւն
Կարճ տարբերակ: Շնորհակալ եմ
Օրինակ: Շնորհակալություն օգնության համար։
3) Այո՛ / Ո՛չ (Ayo / Voch)
Արտասանություն: Ա-յո / Ոչ
Օրինակ: Դու հայ ե՞ս։ Այո՛։
4) Ինչպե՞ս ես (Inchpes es?)
Արտասանություն: ինչ-պե՞-սես
Պաշտոնական/հոգնակ: Ինչպե՞ս եք
Օրինակ: Բարև՛, ինչպե՞ս ես։
5) Լավ (Lav)
Արտասանություն: լավ
Օրինակ: Ես լավ եմ։
6) Իմ անունը ․․․ է (Im anunn ․․․ e)
Արտասանություն: իմ ա-նո՛ւ-նը ․․․ է
Օրինակ: Իմ անունը Լիանա է։
7) Ցտեսությո՛ւն (Tstesutyun)
Արտասանություն: ցը-տե-սու-թյո՛ւն
Օրինակ: Ցտեսությո՛ւն, մինչ նոր հանդիպում։
8) Խնդրում եմ / Խնդրեմ (Khndrum em / Khndrem)
Արտասանություն: խըն-թրո՛ւ-մեմ / խըն-թրե՛մ
Խնդրում եմ — խնդրանք անելիս, Խնդրեմ -ահա իմաստով։
Օրինակ: Խնդրում եմ, նստե՛ք։
9) Ներողությո՛ւն (Neroghutyun)
Արտասանություն: նե-րո-ղու-թյո՛ւն
Շատ կարևոր բառ է քաղաքավարի շփման համար։
Օրինակ: Ներողությո՛ւն, կարո՞ղ եք օգնել։
10) Հայերեն (Hayeren)
Արտասանություն: հա-յե-րե՛ն
Օրինակ: Ես սովորում եմ հայերեն։
Բոնուս (ըստ ցանկության): Սիրում եմ քեզ — «I love you»
Օրինակ: Մա՛մ, սիրում եմ քեզ։
Արագ վարժություն
Միայն կարդալը բավարար չէ, փորձե՛ք կիրառել ամեն օր։ «Բարև՛»-ը օգտագործեք “Hi”-ի փոխարեն, «Ինչպե՞ս ես»-ին պատասխանե՛ք «Լավ եմ», և հնարավորինս հաճա՛խ ասեք «Շնորհակալությո՛ւն»։ Բառերի շարունակական գործածությունը կերաշխավորի ձեր վստահ խոսքը։
Ցանկանո՞ւմ եք բառապաշարն ընդլայնել ու անկաշկանդ խոսել
301Armat-ում սկսնակները սովորում են քայլ առ քայլ՝ առցանց դասերով (Zoom/Google Meet), աջակցող ուսուցիչներով և բանավոր խոսքի փորձառությամբ։
Միացե՛ք սկսնակների խմբին կամ ընտրե՛ք անհատական դաս և գրանցվե՛ք անվճար փորձնական դասի՝ խոսել սկսելով սկսելով հենց առաջին հանդիպումից։