Հայերեն հասկանալը մի բան է, իսկ վստահ խոսելը՝ մեկ ուրիշ։ Speak Up-ը 301Armat-ի հայերեն հաղորդակցման առցանց ակումբն է, որը օգնում է “հասկանում եմ”-ը դարձնել “խոսում եմ”։
Յուրաքանչյուր հանդիպում ընթանում է անմիջական մթնոլորտում։ Դուք վարժվում եք յուրացրած դասերը առօրյա կայնքում վերարտադրելուն, քննարկում եք ձեր մակարդակին համապատասխան թեմաներ և ստանում եք մասնագիտական դիտարկումներ՝ արտասանությունն ու խոսքը բարելավելու համար։ Հստակ ձևաչափը և ջերմ մթնոլորտը օգնում են անգամ ամաչկոտներին ազատ մասնակցել քննարկումներին։
Speak Up-ը հատկապես հարմար է, եթե դուք՝
- հասկանում եք հայերեն, բայց քիչ եք խոսում,
- ցանկանում եք ավելի սահուն խոսել,
- բանավոր խոսքի կանոնավոր փորձառության կարիք ունեք:
Աշխարհի տարբեր երկրներից մասնակցությունը ստեղծում է մոտիվացնող համայնք։
Միացե՛ք Speak Up-ին և սկսե՛ք ավելի ազատ խոսել հայերեն։ Գրանցվե՛ք փորձնական հանդիպման կամ մասնակցե՛ք այսօր իսկ։