Միջին մակարդակ - «Զարգացրու՛ հայերենդ»

Տարիք։ 7–11
Տևողություն։ 60 րոպե
Աշակերտների թիվը խմբում։  3–5 

Այս մակարդակի հայերենի առցանց դասընթացը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր արդեն ունեն հիմնային գիտելիքներ և ուզում են ավելի լավ խոսել, կարդալ և գրել հայերեն։ Դասերի ընթացքում նրանք կարդում և քննարկում են հայոց պատմության առանձին դրվագներ, երգեր ու հեքիաթներ, սովորում նոր բառեր և դառնում ավելի վստահ հայերեն արտահայտվելիս։

Փոքր առցանց խմբերը օգնում են, որ իր տնից միացած յուրաքանչյուր երեխա խոսի շատ, մասնակցի խաղերին ու նախագծերին և սովորի հայերեն հետաքրքիր, կենդանի ու ընկերային միջավայրում։ Հարմար է, եթե փնտրում ես «հայերենի առցանց դասեր երեխաների համար», «հայերենի օնլայն դասընթաց 7–11 տարեկանների համար»։

Ծրագրի կարևոր կետերը

  • Բառապաշարի և ընթերցանության հմտությունների զարգացում
  • Հայոց պատմության առանձին դրվագների, երգերի և հեքիաթների միջոցով լեզվի ուսուցում
  • Խաղային ու ինտերակտիվ լեզվական վարժություններ
  • Թիմային աշխատանք փոքր խմբերում, զրույցներ և հայերեն հարցուպատասխան հայերեն
  • Հաղորդակցվել  հայերենին, հայկական մշակույթին և ինքնությանը

Դասընթացի ավարտին (սովորաբար 4–5 ամսվա պարապմունքներից հետո) աշակերտները կընդլայնեն իրենց բառապաշարը, կկարողանան կառուցել ավելի երկար և կապակցված նախադասություններ և հայերեն կխոսեն ավելի ազատ ու բնական։

1 ամսվա փաթեթ

Խնայեք մինչև 30%, երբ պատվիրեք ամբողջ փաթեթը

Միացիր մեր փորձնական դասին

Ընտրիր քեզ հարմար ժամանակը

Գրիր՝ որ օրերն ու ժամերն են քեզ հարմար, և մենք շուտով կկապվենք քեզ հետ

Armat
Գաղտնիության վերաբերյալ ակնարկ

Այս կայքը օգտագործում է cookie-ներ, որպեսզի մենք կարողանանք ձեզ տրամադրել հնարավոր լավագույն օգտագործողի փորձը: Cookie-տեղեկատվությունը պահվում է Ձեր զննարկիչում և կատարում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Ձեզ ճանաչելը, երբ Դուք վերադառնում եք մեր կայք և օգնելը մեր թիմին հասկանալ, թե կայքի որ բաժիններն եք համարում ամենահետաքրքիրն ու օգտակարը: