Նախնական մակարդակ – «Սկսի՛ր խոսել հայերեն»

Տարիք։ 12–16 տարեկան
Տևողություն։ 60 րոպե (շաբաթական 2 դաս)
Աշակերտների թիվը խմբում։ 3–5 աշակերտ

Այս դասընթացը նախատեսված է այն պատանիների համար, ովքեր ուզում են սկսել խոսել հայերեն զրոյից կամ վերականգնել նախնական գիտելիքները։ Դասերի ընթացքում աշակերտները ովորում են կարդալ և գրել հայերեն, կիրառել իրենց յուրացրած բառապաշարն ու խոսակցական հմտությունները դպրոցական, ընտանեկան, ընկերական ու առցանց միջավայրերում։

Հարմար է, եթե փնտրում ես հայերենի առցանց դասեր պատանիների համար, սկսնակների առցանց դասեր, հայերենի առցանց դասընթաց 12–16 տարիքային խմբի համար։

Ծրագրի կարևոր կետերը

  • Հայերեն կարդալու և գրելու հիմնական հմտությունների ձևավորում
  • Առօրյա արտահայտությունների և իրական խոսակցությունների փորձառություն
  • Բառապաշար՝ դպրոցում, տանը և ընկերական շփումներում օգտագործելու համար
  • Փոքր խմբերում զույգային և խմբային աշխատանք, դերային խաղեր և քննարկումներ
  • Հայոց  պատմության ու մշակույթի թեմաների միջոցով հաղորդակցվել հայոց լեզվին և արմատներին

Դասընթացի ավարտին (սովորաբար 3–4 ամսվա պարապմունքներից հետո) աշակերտները կկարողանան ներկայացնել իրենց, խոսել իրենց հետաքրքրությունների և առօրյա կյանքի մասին և վստահորեն օգտագործել անհրաժեշտ հայերեն բառեր ու արտահայտություններ կարճ ու պարզ զրույցներում։

1 ամսվա փաթեթ

Խնայեք մինչև 30%, երբ պատվիրեք ամբողջ փաթեթը

Միացիր մեր փորձնական դասին

Ընտրիր քեզ հարմար ժամանակը

Գրիր՝ որ օրերն ու ժամերն են քեզ հարմար, և մենք շուտով կկապվենք քեզ հետ

Armat
Գաղտնիության վերաբերյալ ակնարկ

Այս կայքը օգտագործում է cookie-ներ, որպեսզի մենք կարողանանք ձեզ տրամադրել հնարավոր լավագույն օգտագործողի փորձը: Cookie-տեղեկատվությունը պահվում է Ձեր զննարկիչում և կատարում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Ձեզ ճանաչելը, երբ Դուք վերադառնում եք մեր կայք և օգնելը մեր թիմին հասկանալ, թե կայքի որ բաժիններն եք համարում ամենահետաքրքիրն ու օգտակարը: